Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է, ՈՐ 2013Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ 820 ՀԱԶԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ
22/11/2012 16:38
Կիսվել

ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է, ՈՐ 2013Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ 820 ՀԱԶԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ

ՀՀ կառավարությունը հաստատել է «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2013 թվականի ծրագիրը, որի կենսագործմամբ ակնկալվում է եկող տարի ապահովել 820 հազարից ավելի միջազգային և 520 հազարից ավելի ներքին զբոսաշրջային այցելություն:

ՀՀ կառավարության հայտարարության համաձայն՝ «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2013 թվականի ծրագիրը մշակվել է՝  հիմք ընդունելով Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորմանը, միջազգային շուկայում պատշաճ ներկայացմանն ու Հայաստանի միջազգային ինտեգրմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների` 2010 թվականին Հայաստան է այցելել 687229 միջազգային զբոսաշրջիկ՝ արձա­նագրելով 18.9 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ:  2011 թվա­կանին միջազգային զբոսաշրջիկների թիվը կազ­մել է 757935` 2010 թվականի համեմատությամբ աճելով 10.3 տոկոսով: 

Հայաստանի ներքին զբոսաշրջության մեջ նույպես աճ է արձանագրվել: Վիճա­կագրա­կան տվյալներով՝ 2011 թվականին զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղաբաշխվել է 489419 ներքին զբոսաշրջիկ­ (ՀՀ ռեզիդենտ)` 7.2 տոկոսով ավելի, քան 2010 թվականին:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31