Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 75.89+2.44 WTI - 71.60+1.66
COMEX:  GOLD - 2760.20+0.54 SILVER - 34.86+1.72
COMEX:  PLATINUM - 1044.50+2.65
LME:  ALUMINIUM - 2612.00+0.00 COPPER - 9625.50+0.00
LME:  NICKEL - 16897.00+0.00 TIN - 31313.00+0.96
LME:  LEAD - 2072.00+0.00 ZINC - 3089.50+0.46
FOREX:  USD/JPY - 151.87+0.53 EUR/GBP - 1.08-0.17
FOREX:  EUR/USD - 1.08-0.17 GBP/USD - 1.2981-0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42924.89-0.02 NASDAQ - 18573.13+0.18
STOCKS US: S&P 500 - 5851.20-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 38104.86-0.80 TOPIX - 2636.96-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 20760.15+1.27 SSEC - 3302.80+0.52
STOCKS EUR:  FTSE100 - 8306.54-0.14 CAC40 - 7535.10-0.01
STOCKS EUR:  DAX - 19421.91-0.20
23/10/2024  CBA:  USD - 387.67+0.46 GBP - 503.04+0.71
23/10/2024  CBA:  EURO - 417.83-1.40
23/10/2024  CBA:  GOLD - 34107.40+41.09 SILVER - 429.07+5.80
ՏՀԶԿ-Ն ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԻՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
28/11/2012 15:24
Կիսվել

ՏՀԶԿ-Ն ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԻՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) վերանայել և արդյունքում կրճատել է համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները` զգուշացնելով, որ եվրոպական պարտքային ճգնաժամն իր մեջ պարունակում է զգալի ռիսկեր: Ինչպես նշվում է ՏՀԶԿ հայտարարության մեջ` 2012 թվականի արդյունքներով համաշխարհային ՀՆԱ-ի աճը կկազմի 2,9%, իսկ 2013 թվականին ցուցանիշը կաճի 3,4%-ով: Նշենք, որ մայիսին ՏՀԶԿ-ն հաշվետու տարիների համար կանխատեսել էր համաշխարհային ՀՆԱ-ի համապատասխանաբար 3.4% և 4.2% աճ:

Միևնույն ժամանակ, ՏՀԶԿ-ն կանխատեսում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով Եվրոգոտու ՀՆԱ-ն կկրճատվի 0,4%-ով, իսկ 2013 թվականին` 0,1%-ով:

ԱՄՆ-ի համար ՏՀԶԿ-ն ակնկալում է տնտեսության 2% աճ` 2013 թվականին:

ՏՀԶԿ-ն աշխարհի խոշորագույն տնտեսական կազմակերպություններից է, որին անդամակցում է 34 երկիր՝ ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա,Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իսրայել, Իսլանդիա, Իռլանդիան, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Թուրքիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Չիլի, Շվեյցարիա, Շվեդիա, Էստոնիա, Հվ.Կորեա, Ճապոնիա:

23/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.67
+0.46
Եվրո (EUR)
417.83
-1.40
Ռուբլի (RUR)
4.01
+0.00
Լարի (GEL)
142.04
+0.20
34107.40
+41.09
Արծաթ
429.07
+5.80