ԱՄՀ. ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻՑ
Չինաստանի տնտեսությունը բավականին մեծ կախվածություն ունի ներդրումներից, և առաջիկա տարիներին տնտեսական աճի ներկայիս տեմպերի պահպանման պարագայում այս կախվածության հետ կապված կարող են առաջանալ մի շարք տնտեսական անհավասարակշռությունները: Նման գնահատական են ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետները:
Չինաստանի տնտեսական զարգացումներին նվիրված զեկույցում ԱՄՀ փորձագետները, հիմք վերցնելով վերջին տարիներին երկրում իրականացված ներդրումների և տնտեսական աճի միջև առկա կապը, եկել են եզրակացության, որ ներդրումների աճի հաշվին տնտեսական աճ գրանցելու «չինական սկզբունքի» արդյունավետությունն առաջիկայում զգալի կնվազի:
Վիճակարգական տվյալների համաձայն՝ վերջին շուրջ 30 տարվա ընթացքում Չինաստանում ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը տատանվել է 33-43%-ի սահմաններում: 2007-2011 թվականններին ցուցանիշը մոտեցել է 35-49%-ի: