Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ
04/12/2012 11:28
Կիսվել

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Փարիզում հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գլխավոր տնօրեն Դով Զերահի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ջրային, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:

 Դով Զերահն անդրադարձել է ԶՖԳ պատվիրակության` վերջերս Երեւան կատարած այցին` նշելով, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ջրամատակարարման ու ջրահեռացման եւ մի շարք այլ ոլորտներում ծրագրերի վերաբերյալ: Գործակալությունը Հայաստանում նախատեսում է նաեւ գյուղատնտեսության, մասնավոր հատվածի, հիփոթեքային շուկայի զարգացմանն ուղղված, ինչպես նաեւ ջրամբարաշինության (մասնավորապես Վեդիի ջրամբարի կառուցման) նախագծեր իրականացնել: Հեռանկարային են համարվում գյուղական տարածքների զարգացման ծրագրերը:

ԶՖԳ գլխավոր տնօրենը ողջունելի է համարել նաեւ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված մակարդակով արդյունավետ գործակցությունը` նշելով, որ գործակալությունը սատարում է այդ ուղղությամբ աշխատանքներին: Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել համագործակցության խորացմանը` համատեղ ծրագրերի իրականացման գործում ԵՄ ու միջազգային այլ դոնոր կազմակերպություններից միջոցներ ներգրավելով:

Փոխվարչապետը ողջունել է Հայաստանի հետ փոխգործակցության խորացման գործակալության մտադրությունները` նկատելով, որ ԶՖԳ-ի ուշադրության կենտրոնում գտնվող ոլորտներն առաջնային են նաեւ Հայաստանի կառավարության համար: Նա ընդգծել է ԶՖԳ փորձառությունը տարբեր երկրներում զարգացման հաջող ծրագրերի իրականացման գործում եւ հայկական կողմից փոխշահավետ նախագծերի իրականացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ ԶՖԳ-ն կմասնակցի հաջորդ տարի Ֆրանսիայում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովին:

Նշենք, որ ԶՖԳ-ն ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, որոնք հիմնականում ուղղված են տնտեսության աճին, ենթակառուցվածքների զարգացմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37