Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հնդկաստանը հայտարարել է, որ իր հետ ռուփիով առևտուր անելու ցանկություն ունեցող շատ երկրներ կան
11/03/2024 18:53
Կիսվել

Հնդկաստանը հայտարարել է, որ իր հետ ռուփիով առևտուր անելու ցանկություն ունեցող շատ երկրներ կան

Շատ զարգացած և զարգացող երկրներ, ներառյալ Բանգլադեշը, Շրի Լանկան և Պարսից ծոցի երկրները, ցանկանում են սկսել ռուփիով առևտուրը Հնդկաստանի հետ, քանի որ դա կօգնի նվազեցնել բիզնեսի համար գործարքների ծախսերը: Այս մասին հայտարարել է հարավասիական հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը։

«Բանգլադեշը և Շրի Լանկան արդեն բանակցություններ են վարում մեզ հետ և ցանկանում են, որ մենք անմիջապես սկսենք ռուփիի առևտուրը: Ծոցի տարածաշրջանի մյուս երկրները քննարկում են դա: Կարծում եմ՝ որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի մարդիկ տեսնեն օգուտները: Եվ ապա այս ցանկին կմիանան ավելի ու ավելի զարգացած երկրներ և Հեռավոր Արևելքի պետություններ։Սինգապուրն արդեն որոշ չափով միացել է այս գործընթացին»,- ասել է նա PTI-ին տված հարցազրույցում։

Նախարարը վստահություն է հայտնել, որ ռուփիով առևտուրը «խաղի մեծ փոփոխություն» կլինի միջազգային առևտրում։ Նրա խոսքով, շատ երկրներ բանակցում են Հնդկաստանի հետ ազգային արժույթներով առևտուր սկսելու շուրջ։

«Աստիճանաբար հասկացվում է, որ բոլոր տրանսֆերտները երկու ուղղություններով երրորդ արժույթի վերածելը զգալիորեն մեծացնում է գործարքի ծախսերը», – ասել է պաշտոնյան:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98