
ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՄՆ-ԻՑ ԿԱՊԻՏԱԼԻ ԶՈՒՏ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱԶՄԵԼ Է 56.7 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2012 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ից կապիտալի զուտ արտահոսքը կազմել է 56.7 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամսում օտարերկրացիների կողմից ամերիկյան երկարաժամկետ արժեթղթերի գնման զուտ ծավալը կազմել է 28.4 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ սեպտեմբերին, ըստ վերանայված տվյալների, գրանցվել էր կապիտալի զուտ ներհոսք, որը կազմել էր 4.3 մլրդ ԱՄՆ դոլար: