FITCH. ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ԿԱՐԱԳԱՆԱՆ
2013 թվականին ԱՊՀ անդամ երկրներն, ի տարբերություն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների, կապահովեն տնտեսական աճի առավել բարձր տեմպեր: Նման կանխատեսում է ներկայացրել Fitch Ratings վարկանիշային գործակալությունը:
Ինչպես նշում են գործակալության փորձագետները՝ նման զարգացումը պայմանավորված կլինի Եվրոգոտու տնտեսական խնդիրների պահպանմամբ: Սպասվում է, որ այս տարի եվրոպական արժույթի միասնական գոտում կգրանցվի 0,5 տնտեսական անկում, իսկ 2013 թվականին տնտեսությունը կպահպանվի նույն մակարդակում:
Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ այս տարի Եվրոպայի անցումային տնտեսությամբ երկրներում տնտեսական աճը կկազմի 2,3%, իսկ 2013 թվականին՝ 2,9%: