Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2012Թ.-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
24/12/2012 12:53
Կիսվել

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2012Թ.-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր տարեվերջյան ամփոփիչ  ասուլիսում  ներկայացրել է ոլորտի ձեռքբերումներն ու անդրադարձել խնդիրներին՝ նշելով, որ 2012 թվականը եղել է թեպետ դժվար, սակայն  ձեռքբերումների տարի: Տարվա ընթացքում կատարված աշխատանքներից  նախարարն առանձնացրել է յոթ կարևոր ձեռքբերում:

Առաջինը՝ միջազգային օլիմպիադաներում  հայ դպրոցականներն ունեցել են աննախադեպ  հաջողություններ՝ Հայաստանի աշակերտական օլիմպիական թիմը միջազգային 6 օլիմպիադաներից վերադարձել է 16 մեդալով:  «Սա աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի անկախության  պատմության ընթացքում, որը մեր երկրին միջազգային լուրջ իմիջ է ապահովում: Մեր դպրոցականների հաջողությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ  Հայաստանի կրթական համակարգը միջազգային ասպարեզում մրցունակ է, իսկ Հայաստանի ժողովուրդը խելացի և կիրթ ժողովուրդ է»,- նշել է նախարարը:

Մյուս ձեռքբերումն առաջիկա երեք տարում Բոլոնիայի քարտուղարության ստանձնումն է: «Մինչև 2015 թվականը  Հայաստանն է պատասխանատու  Եվրոպական կրթական տարածքում  կրթական գործընթացների համակարգման համար, ինչը ևս համարում եմ ոչ միայն կրթական, այլև արտաքին քաղաքական հաջողություն: Սա նշանակում է` մեր կառավարության իրականացրած կրթական քաղաքականությունը  կարևոր գնահատականի է արժանացել  միջազգային գործընկերների կողմից, իսկ կրթական հարթությունը եվրոպական ինտեգրման կարևոր օղակներից մեկն է», – ընդգծել է նախարարը:

Երրորդը «Շախմատ» առարկայի դասավանդումն է հանրակրթական դպրոցներում:  Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի, իսկ  2012 թվականին առարկան դասավանդվել է նաև երրորդ դասարանում: Նախարարի խոսքով` ստեղծվել են նոր դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ, վերապատրաստվել են ուսուցիչներ, այսինքն՝  ծրագիրը հաջողությամբ իրականացվել է:

Ա. Աշոտյանը միջազգային ասպարեզում որպես հաջողություն համարել է նաև  ԱՊՀ անդամ պետությունների մանկավարժների և կրթության ոլորտի  ներկայացուցիչների հերթական համագումարի ու նախարարների կոնֆերանսի անցկացումը Երևանում:

Նախարարը շեշտել է նաև  ինտերնետի հասանելիությունը՝ Հայաստանի բոլոր դպրոցներում. նման ցուցանիշի, ինչպես նշել է Ա. Աշոտյանը, դեռևս չեն հասել ավելի զարգացած տնտեսություն և համախառն ներքին արդյունք ունեցեղ երկրներ:

Ձեռքբերումների յոթնյակում հերթականն այս տարվա  ընդունելության քննություններն էին, որոնք, ըստ նախարարի, անցկացվել են անաչառ և կազմակերպված:

Նախարարի առանձնացրած ձեռքբերումների յոթնյակը եզրափակում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որի շրջանակում երիտասարդ գիտնականները լրացուցիչ 100 մլն դրամի աջակցություն են ստացել:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45