2012Թ.-ԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ԸՆԴԱՄԵՆԸ 6.2%-ՈՎ
2012 թվականին Չինաստանի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալը կազմել է 3,867 տրիլիոն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է ընդամենը 6,2%-ով, որը շուրջ 16,3 տոկոսային կետով ցածր է 2011 թվականի արդյունքներով գրանցված աճի ցուցանիշից: Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները՝ Չինաստանի արտաքին առևտրի աճի տեմպի անկումը պայմանավորված է եվրոպական ճգնաժամի, ինչպես նաև ԱՄՆ-ի և ճապոնիայի տնտեսական խնդիրների պայմաններում չինական արտադրության ապրանքների նկատմամբ համաշխարհային պահանջարկի անկմամբ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2012 թվականի արդյունքներով Չինաստանի առևտրային հաշվեկշռի դրական սալդոն աճել է 48,1%-ով և կազմել 231,1 մլրդ ԱՄՆ դոլար:
Հաշվետու տարում Չինաստանի արտահանման ծավալն աճել է 7,9%-ով և կազմել 2,05 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 4,3%-ով և կազմել 1,82 տրիլիոն ԱՄՆ դոլար: