2013Թ.-ԻՆ ԻՏԱԼԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐՃԱՏՎԻ 1%-ՈՎ
Իտալիայի Կետրոնական բանկը վերանայել և արդյունքում կրճատել է 2013 թվականի համար երկրի տնտեսական զարգացումների վերաբերյալ իր կանխատեսումները: Նոր կանխատեսման համաձայն` ընթացիկ տարում երկրի ՀՆԱ-ն կկրճատվի 1%-ով: Նշենք, որ մինչ այս կանխատեսվում էր 0.2% անկում: Իտալիայի բանկի հայտարարության համաձայն` կանխատեսվող ցուցանիշի նվազեցումը պայմանավորված է համաշխարհային տնտեսության տատանումներով, ինչպես նաև երկրի ներքին սպառման պասիվությամբ:
Նշենք նաև, որ ըստ նոր գնահատականների` 2012 թվականի արդյունքներով Իտալիայի բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 3%-ին: