ՖՐԱՆՍԻԱՆ ԸՆԴԴԵՄ ՏՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունն առաջարկել է խստացնել օրենսդրությունն Ինտերնետի ոլորտում և ինտերնետային ընկերությունների համար սահմանել նոր «հարկային պարտավորություններ»: Երկրի պաշտոնյաները դժգոհ են, որ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Amazon-ը, Apple-ը և Facebook-ը, ինտերնետային գովազդի միջոցով աշխատում են մեծ գումարներ, որոնց համար հարկեր չեն վճարում:
Ենթադրվում է, որ Ֆրանսիայի գովազդի շուկայում գործունեություն ծավալով ՏՏ ընկերությունների համար նախատեսվող նոր հարկատեսակի ներդրման ժամանակ հինք կընդունվեն ինտերնետային գովազդի համար օգտատերերից հավաքագրված տեղեկատվության ծավալն ու «թիրախային» օգտատերերի թիվը: