Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ՆՈՐ ՆՈՐՔԻ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԴԵՄ
23/01/2013 12:27
Կիսվել

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ՆՈՐ ՆՈՐՔԻ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԴԵՄ

«ԷկոԼուր»-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վաղը՝ հունվարի 24-ին, Նոր Նորքի 7-րդ զանգվածում տեղի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն քարի մշակման գործարանի կառուցման դեմ:

«ԷկոԼուր»-ին ուղղված բնակիչների նամակում  նշված է, որ 25 տարվա ընթացքում նրանք բարեկարգել եւ կանաչապատել են տարածքը, որտեղ խորհրդային տարիներին բնակելի մասիվների կառուցումից հետո մեծ քանակությամբ շինարարական աղբ էր կուտակվել: Այդ նույն տարածքում նաեւ մի քանի տուն է կառուցվել: Բնակիչները բազմիցս դիմել են Երեւանի քաղաքապետարան` խնդրելով օրինականացնել երկար տարիների ընթացքում իրենց կողմից մշակովող հողերի նկատմամբ սեփականության իրավունքը: Երեւանի քաղաքապետարանը, թեպետ ընդունել է բնակիչների կողմից այդ տարածքների սեփականացման առաջնահերթությունը, սակայն մերժման համար տարբեր պատճառներ է բերել:

2011թ. տարածք է մտել «Ագրոհոլդինգ» ընկերությունը, որը մտադիր է կառուցել քարի մշակման գործարան: Ընկերության ղեկավարները բնակիչներին հայտնել են, որ այդ տարածքն իրենք ձեռք են բերել 2003 թվականին:

«Նման  գործարանի  կառուցումը  իր  հետ կբերի աղետալի  հետեւանքներ  շրջակա  միջավայրի  եւ  տարածքի  բնակչության համար, նամանավանդ     կվերանան  այգիները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բնակիչները մտադիր են ակցիային մասնակցելու հրավիրել իրենց վարչական շրջանից ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել ֆարմանյանին եւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6