Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
USAID-Ն ԿԱՋԱԿՑԻ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԾՐԱԳՐԻՆ
24/01/2013 11:48
Կիսվել

USAID-Ն ԿԱՋԱԿՑԻ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԾՐԱԳՐԻՆ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») դրամաշնորհի համաձայնագիր է ստորագրել «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (ՀՀՃԾ) հասարակական կազմակերպության հետ, որն իրականացնելու է Սևծովյան տարածաշրջանի մետաքսի ճանապարհի միջանցքի ծրագիրը (ՍՏՄՃՄ):

ՍՏՄՃՄ-ն, որը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության, ՀՀՃԾ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, երկամյա ծրագիր է, որը կխթանի միջսահմանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը սևծովյան տարածաշրջանի չորս երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի 100 համայնքներում: Ծրագիրը, որի գլխավոր իրականացնողը Հայաստանում ՀՀՃԾ-ն է, նաև կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը և էկոտուրիզմի խթանման միջոցով տեղական համայնքների զարգացմանը՝ նպատակ ունենալով հարստացնել այցելուների փորձը և պահպանել մշակութային հուշարձաններն ու կենսաբազմազանությունը:

Ծրագիրը Հայաստանում բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից.

– Պատմամշակութային և բնական զբոսաշրջությանն 43 վայրերում 148 ուղղորդիչ նշանների և 114 տեղեկատվական վահանակների, 77 հետիոտն շրջայցի և արշավային ցուցանակների, ինչպես նաև 55 հուշախեցերի տեղադրում:

– Ճանապարհի վիրտուալ էլեկտրոնային տարբերակ, որը կներառի ինտերնետային վեբկայք և սմարթֆոնների հինգ հավելվածներ՝ մուլտիմեդիա և բազմալեզու բովանդակությամբ ևսոցիալական ցանցերին ինտեգրվելու հնարավորությամբ: Ծրագրին մասնակից երկրների կոնսորցիումը համաձայնել է, որ ծրագրի տեխնիկական սպասարկումն իրականացվի հայ մասնագետների կողմից: Այսպիսով, Հայաստանում մշակված վեբկայքն ու հավելվածները կօգտագործվեն բոլոր չորս երկրներում: Ուղեցույցը զբոսաշրջային ծառայություններ մատուցող տեղական տնտեսվարողներին հնարավորություն կտա ընդգրկել իրենց ծառայությունները (կացարան, սնունդ, տեղական արհեստագործություն, հուշանվերներ, ուղեցույցներ և այլն)ճանապարհային ցուցակում և այդպիսով դրանք հասանելի դարձնել գլոբալ համայնքին:

– Զբոսաշրջության ծառայություն մատուցող տեղական, մարզային և ազգային հաստատությունների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպում զբոսաշրջության ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հասանելի դարձնելու վերաբերյալ:

Եվրոպական Միությունն աջակցում է ծրագրին իր Սևծովյան ավազանի համատեղ գործողությունների ծրագրի միջոցով՝ որպես Եվրոպական հարևանություն և գործընկերության, ինչպես նաև Եվրոպական Միությանն անդամակցելու աջակցության գործիքների բաղկացուցիչ: Հայաստանում ծրագրի իրականացմանն աջակցում են էկոնոմիկայի, մշակույթի, տրանսպորտի և կապի, բնապահպանության նախարարությունները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտները, Հայաստանի թռչունների պահպանման միությունը և «Ժողովրդավարությունն այսօր» հասարակական կազմակերպությունը:

Ծրագրի վերբերյալ առավել մանրամասն տեղեկությունների կարող են ծանոթանալ այստեղ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52