ՍԱՐԿՈԶԻՆ ԵՎՍ ԿՀԵՌԱՆԱ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ
Ֆրանսիական մամուլի հրապարակումների համաձայն՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է Լոնդոնում բացել ներդրումային հիմնադրամ` այդ կերպ խուսափելով հարուստ ֆրանսիացիների համար նախատեսված նոր հարկից:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարության մշակած նոր հարկային ծրագրի համաձայն՝ Ֆրանսիայի այն քաղաքացիները, որոնց տարեկան եկամուտները գերազանցում են 1 մլն եվրոն, կվճարեն 75% հարկ:
Որոշ աղբյուրների հաղորդմամբ՝ ստեղծվող հիմնադրամում Սարկոզիի ներդրումները կկազմեն 1 մլրդ եվրո: