2012Թ.-ԻՆ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԱՃԵԼ Է 43%-ՈՎ
2012 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է շուրջ 700 մլն սմարթֆոն: Strategy Analytics-ի տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 43%-ով, սակայն չի կարողացել գերազանցել նախորդ տարվա ռեկորդը. 2011 թվականին, 2010 թվականի համեմատ, սմարթֆոնների համաշխարհային շուկան աճել էր 64%-ով:
Հատկանշական է, որ սմարթֆոնների շուկայում շարունակում են առաջատար դիրք ունենալ Apple-ը և Samsung-ը:
Նշենք նաև, որ 2012 թվականին բջջային հեռախոսների ընդհանուր շուկան աճել է 2%-ով: