Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ
31/01/2013 11:14
Կիսվել

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2012 թվականի ընթացքում մայրաքաղաքում տուրիզմի ոլորտի զարգացմանն ուղղված և 2013 թվականին նախատեսված ծրագրերը:  

Նշվել է, որ, համաձայն վիճակագրական տվյալների, նախորդ տարվա ընթացքում Երևանն ավելի քան 600 հազար այցելու է ունեցել, նրանց զգալի մասը զբոսաշրջիկներ են եղել, ինչն էլ փաստում է, որ Երևանի՝ որպես զբոսաշրջային քաղաքի նկատմամբ հետաքրքրությունն աճում է: Զբոսաշրջիկների մեծ թիվ է գրանցվել հատկապես «Էրեբունի-Երևան» տոնակատարության և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ տեղի ունեցած տոնական միջոցառումների օրերին:

Մեկուկես տարվա կենսագրություն ունեցող բաժնի կողմից այսօր աշխատանք է տարվում Երևանը միջազգային հարթակներում նաև որպես զբոսաշրջային առումով հետաքրքիր քաղաք ներկայացնելու ուղղությամբ: Այդ նպատակով քույր և գործընկեր  քաղաքների հետ ակտիվ համագործակցություն է ընթանում` ներգրավելով նաև զբոսաշրջային ընկերություններին: 2012թ. Սանկտ Պետերբուրգում կայացած կլոր սեղանի արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ` զբոսաշրջության զարգացման և այդ ուղղությամբ փորձի փոխանակման հետ կապված:

Մարիա Բարաղամյանը նշել է, որ մինչև մարտի 15-ը երկարեցվել է Iyerevan.am կայքում հայտարարված զբոսաշրջային տարբերանշանի մրցույթը, որտեղ յուրաքանչյուրը կարող է ներկայացնել իր առաջարկությունները: Քաղաքացիներին կողմից առավել շատ հավանության արժանացած առաջարկները կքննարկվեն Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, և կընտրվի զբոսաշրջային տարբերանշան։ 

Մշակութային ու ժամանցային իրադարձությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով նախորդ տարվա նոյեմբերից փորձնական տարբերակով մայրաքաղաքում տեղադրված է ինտերակտիվ տեղեկատվական նոր համակարգ, որի սարքավորումները հնարավորություն են ընձեռում առանց սարքին հպվելու, ձեռքի շարժումով ուղղորդելու համակարգն ու  տեղեկանալու հետաքրքրող միջոցառումների անցկացման վայրերի և ժամերի մասին:

Զբոսաշրջությունը մայրաքաղաքում առավել ակտիվ ու հետաքրքիր դարձնելու նպատակով «Սիթի տուր» զբոսաշրջային ծրագրի շրջանակում 2012 թվականի ամռանից հազարավոր զբոսաշրջիկներ հնարավորություն են ստացել երկհարկանի ավտոբուսներով շրջելու մայրաքաղաքի փողոցներում և 6 լեզուներով ծանոթանալու պատմամշակութային հուշարձաններին: Այս տարի նախատեսվում է ծրագրի ընդլայնում՝ նոր երթուղիների ներգրավմամբ և նյութերի նոր լեզուներով մատուցմամբ

Նշվել է նաև, որ քաղաքապետարանն այսօր հետաքրքրված է ինֆոտուրերի կազմակերպմամբ: 

Տուրիզմի բաժնի պետն ընդգծել է, որ քաղաքային բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորմանն ու հարմարավետության ապահովման, անմիջականորեն նպաստում են նաև զբոսաշրջության զարգացմանը: 

2012թ.-ին լույս են տեսել նաև ուղեցույցներ, այդ թվում՝ մայրաքաղաքի հուշարձանները և պատմամշակութային վայրերը ներկայացնող «Պատուհան դեպի Երևան» եռաչափ լուսանկարների ալբոմը: Տպագրության են պատրաստվում քարտեզներ՝ Երևանում առավել ճիշտ և արագ կողմնորոշվելու համար:

«2013 թվականի ծրագրերի շարքում ամենակարևոր ու ռազմավարական նախագիծը կլինի Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի ստեղծումը: Այդպես զբոսաշրջիկները կկարողանան իրենց հուզող ցանկացած հարցի դեպքում դիմել կենտրոն և ստանալ համապատասխան օգնություն»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2