
2012Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՆՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է ՇՈՒՐՋ 8%-ՈՎ
Հայկական գինիների արտադրության ծավալները կրճատվել են: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2012 թվականին մեր երկրում արտադրվել է 5,7 մլն լիտր գինի: Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրճատվել է շուրջ 7,7%-ով:
Այս նույն ժամանակահատվածում շամպայն-գինիների արտադրությունը կրճատվել է 23.2%-ով և կազմել 478.8 հազար լիտր:
Նշենք, որ 2011 թվականին Հայաստանում արտադրվել է 6,1 մլն լիտր գինի և 623.1 հազար լիտր շամպայն-գինի: