2012Թ.-ԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՄԻՋԻՆ ՉԱՓԸ ԿԱԶՄԵԼ Է 29 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
2012 թվականի վերջի դրությամբ հանրապետությունում կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է շուրջ 508 հազար մարդ, որոնցից ապահովագրական և սոցիալական կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 504 հազար մարդ: Մնացյալը զինծառայության հետ կապված կենսաթոշակառուներ են:
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության՝ հաշվետու տարում կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 29 696 դրամ:
Նշենք, որ 2011 թվականին կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել էր 27 062 դրամ: