Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
19/02/2013 11:34
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Մեկնարկել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» երկրորդ տրանշի՝ Աշտարակ-Թալին հատվածի վերակառուցման և շինարարական աշխատանքների նախապատրաստական փուլը:

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության փոխանցմամբ՝ 42 կմ երկարություն ունեցող ճանապարհահատվածը կլայնացվի, կդառնա երկկողմանի քառուղի, կունենա բետոնե ծածկ: Նոր ճանապարհի որակի շնորհիվ 30-40 րոպեով կկրճատվի Երեւան-Գյումրի ճանապարհահատվածի երթեւեկությունը: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կկազմի 180 միլիոն դոլար: 

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի խոսքով՝ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածը առանձնահատուկ է նրանով,  որ միայն մի քանի տեղերում է հատվելու գործող ճանապարհի հետ:

Դավթաշեն եւ Կաթնաղբյուր համայնքների միջեւ ընկած Աշտարակ-Թալին հատվածում կկառուցվի ամբողջությամբ նոր ճանապարհ: Առաջին տրանշով նախատեսվում է Երեւան- Արտաշատ մայրուղու շուրջ 20 կիլոմետր հատվածի լայնացում միջին բաժանարար գոտու հաշվին մինչև 8 մետր, ինչպես նաեւ ասֆալտածածկի փոխարինում բետոնայինով: Երկրորդ տրանշով կկառուցվեն Երեւան-Աշտարակ եւ  Աշտարակ-Թալին  ճանապարհահատվածները:

Միջազգային նշանակություն ունեցող ճանապարհային այս միջանցքը՝ հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս, ընդգրկում է Ագարակ-Կապան-Երեւան-Գյումրի-Բավրա մայրուղիներն ու ճանապարհային ենթակառուցվածքները` միանալով վրացական ճանապարհային ցանցին, որը տանում է դեպի Փոթի եւ Բաթումի նավահանգիստներ: Նախատեսվում է կառուցել 556 կիլոմետր երկարությամբ բարձրակարգ, միջազգային չափանիշերին համապատասխան, բետոնյա ծածկույթով, արագընթաց (թույլատրելի արագությունը մինչև 100 կմ/ժ) ավտոմոբիլային ճանապարհ:

«Հյուսիս -հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի  իրականացման համար Հայաստանի Հանրապետության եւ Ասիական Զարգացման Բանկի միչեւ  դեռ 2009 թվականին կնքվել է Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որով նախատեսվում է 962 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում, որից ԱԶԲ-ի մասը կազմում է  500 մլն դոլար:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը»  խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին բավարարող տրանսպորտային ուղիներով Հայաստանի հարավը կապել հյուսիսի հետ: Ճանապարհաշինական այս ծրագիրը խոշորագույններից մեկն է անկախ Հանրապետության պատմության մեջ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85