
Հունիսին Ռուսաստանի արտաքին առևտրի հաշվեկշռի մնացորդն աճել է
Ռուսաստանի Դաշնության արտաքին առևտրի հավելուրդը հունիսին աճել է 1.6 միլիարդ դոլարով՝ մինչև 10.6 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9 միլիարդ դոլարի համեմատ:
Արտաքին առևտրի հավելուրդն ընթացիկ տարվա հունվար-հունիսին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11 միլիարդ դոլարով և կազմել 67.8 միլիարդ դոլար։
Միաժամանակ ընթացիկ հաշվի հավելուրդը հունիսին հասել է 4.7 միլիարդ դոլարի՝ մայիսի 6.3 միլիարդ դոլարից։