ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՏՈՒԳԱՆԻ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԵՎ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻՆ
Եվրահանձնաժողովը մտադիր է էլեկտրոնային գրքերի պատճառով դատական գործընթաց մեկնարկել միանգամից երկու երկրի` Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգի դեմ: Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ` Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգի կառավարություններն իջեցրել են էլեկտրոնային գրքերի նկատմամբ սահմանված հարկային դրույքաչափները` խախտելով եվրոպական օրենսդրությունը և ստեղծելով մրցակցության անհավասար պայմաններ:
Նշենք, որ 2012 թվականի հունվարից Ֆրանսիայում և Լյուքսեմբուրգում էլեկտրոնային գրքերի համար սահմանվել է ԱԱՀ-ի արտոնյալ դրույքաչափ, որը կազմել է համապատասխանաբար 7% և 3%:
Եթե Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգի մեղավորությունը հաստատվի, ապա վերջիններս կտուգանվեն: