Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԿԲ. 2013Թ.-ԻՆ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԸ ԿԱՊԱՀՈՎԻ 7-9% ԻՐԱԿԱՆ ԱՃ
25/02/2013 16:50
Կիսվել

ԿԲ. 2013Թ.-ԻՆ ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԸ ԿԱՊԱՀՈՎԻ 7-9% ԻՐԱԿԱՆ ԱՃ

2013 թվականի համար Հայաստանի կենտրոնական բանկն անկնկալում է մեր երկրի արդյունաբերության ճյուղի ավելացված արժեքի շուրջ  7-9% իրական աճ:

ԿԲ հրապարակման համաձայն՝ արդյունաբերության աճը հիմնականում կապահովվի հանքարդյունաբերության, մետաղագործության, սննդամթերքի և խմիչքների արտադրության, ադամանդագործության, դեղագործության և էներգետիկայի ենթաճյուղերի հաշվին՝ շնորհիվ ոլորտում տնտեսական գործունեություն ծավալող ձեռնարկությունների արտադրական հնարավորությունների ավելացման:

ԿԲ գնահատմամբ՝ արդյունաբերության ճյուղից  բխող ռիսկերը հավասարակշռված  են, ընդ որում` աճի ուղղությամբ ռիսկերը մեծապես պայմանավորված կլինեն արդյունաբերական քաղաքականության հայեցակարգի ներքո տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանն ու արտահանման ներուժի բացահայտմանը նպատակաուղղված՝ կառավարության միջոցառումների արդյունավետությամբ, իսկ նվազման ռիսկերը՝ համաշխարհային տնտեսության աճի տեմպի հնարավոր դանդաղմամբ:

Հիշեցնենք, որ մեր երկրի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության 2013 թվականի ծրագրի համար կառավարությունը հատկացրել է 545 մլն ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ 2012 թվականին ՀՀ արդյունաբերության ոլորտն ապահովել է 8,8% աճ:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69