Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ԼՈՒՅՍ հիմնադրամ. ՀՀ կառավարության 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի իրատեսականությունը մտահոգիչ է
25/07/2024 15:01
Կիսվել

ԼՈՒՅՍ հիմնադրամ. ՀՀ կառավարության 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի իրատեսականությունը մտահոգիչ է

ԼՈՒՅՍ հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։

2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվել է բավական բարենպաստ տնտեսական միջավայրում, սակայն արդեն 2024թ. մայիս ամսից տեսանելի են իրավիճակի կտրուկ վատթարացման նշաններ (գրեթե կրկնակի նվազել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, կտրուկ դանդաղել է արդյունաբերության աճը, ոսկերչական գործունեության կտրուկ նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման և ներմուծման աճի տեմպերը, վատթարացել է ՀՀ այցելած և ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակի սալդոն, զգալիորեն նվազել են ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված առևտրային և ոչ առևտրային բնույթի զուտ դրամական փոխանցումները, վատթարացել է բյուջեի հաշվեկշիռը և այլն)։ Այս բացասական միտումների շարունակման պարագայում ծրագրի իրատեսականության վերաբերյալ մտահոգությունները կխորանան։ Ի դեպ, համաձայն ՄԺԾԾ-ի շրջանակներում իրականացված սցենարային վերլուծության արդյունքների՝ տնտեսական աճի ռիսկերի նյութականացման հոռետեսական սցենարով (որով մասնավորապես ենթադրվում է 2022-2023թթ. ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում առաջացած դրական շոկի աստիճանական շրջադարձ) չի բացառվում, որ տնտեսական աճի տեմպերը կտրուկ դանդաղեն։ Ընդ որում, զարգացման այնպիսի սցենարը, որ միջնաժամկետում տնտեսական աճի տեմպը կազմելու է 3-5%, գրեթե նույնքան հավանական է, որքան հիմնական սցենարը, որի հիման վրա կազմվել է ՄԺԾԾ-ն, և համաձայն որի տնտեսական աճի տեմպը գտնվելու է 5-7% միջակայքում։

Եթե անգամ բացառվի բացասական միտումների հետագա խորացման վտանգը, ներկայացված միջնաժամկետ ծախսերի ծրագիրն արդեն իսկ առաջացնում է որոշ մտահոգություններ, որոնցից առավել ակնառուները հետևյալներն են.

  • Ծրագրով առաջիկա 3 տարիներին նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի բարձրացման մասին չի խոսվում: Այսինքն՝ հաշվի առնելով գնաճի կանխատեսվող մեծությունները, ստացվում է, որ չբարձրացման դեպքում դրանք իրական արտահայտությամբ 2027թ.-ի վերջում շուրջ 16%-ով պակաս կլինեն 2024-ի տարեսկզբի համեմատ։
  • Պետական բյուջեի հարկային եկամուտների ընթացիկ հավաքագրումներն էապես նվազել են, իսկ 2025-2027թթ. ՄԺԾ ծրագրում դրանց՝ 2024թ. համար սպասվող մեծությունը՝ 2,496.9 մլրդ դրամ, 4.5%-ով կամ 116.7 մլրդ դրամով ցածր է 2024թ. պետական բյուջեով պլանավորված մեծությունից։
  • Հարկային եկամուտների կանխատեսումներում շարունակվում է «հարկեր/ՀՆԱ» ցուցանիշի ագրեսիվ աճի սցենարը։ Մինչդեռ տարբեր երկրների ու ժամանակաշրջանների փորձը ցույց է տվել, որ նման տեմպերով շարունակական բարելավում սովորաբար հնարավոր չի լինում ապահովել: Ավելին, ներկայիս միտումների պահպանման պարագայում առավել հավանական է այդ ցուցանիշի նվազումը, չնայած 2024թ.-ին և հետագա տարիներին այդ ցուցանիշի բարելավմանը զգալի չափով «նպաստելու է» կատարված մեթոդաբանական փոփոխությունը, համաձայն որի պետական բյուջեի եկամուտներում 2024-ից ներառվում են նաև հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձի գումարները։
  • Կառավարության պարտքը կտրուկ աճելու է։ Ծրագրով նախատեսվում է, որ 2027թ. վերջում կառավարության պարտքը կկազմի 7.4 տրիլիոն դրամ կամ 2024թ. վերջի համար սպասվող մեծությունից՝ շուրջ 5.2 տրիլիոն դրամից 43.5%-ով ավելի։ Իսկ ՀՆԱ-ում կառավարության պարտքի կշիռը 2026 և 2027թթ.-ին կկազմի 55%՝ 2024թ. համեմատ ավելանալով 4.5 տոկոսային կետով։
  • 2025-2027թթ. ՄԺԾԾ-ով մի շարք միջոցառումներ ներկայացվել են առանց հստակ չափելի արդյունքային ցուցանիշների: Ծրագրում բազմաթիվ են «հռչակագրային» բնույթի մտքերը («կբարելավվի», «կապահովվի», «կներդրվի», «կմշակվի», «կշարունակվի», «կընդլայնվի» ոճի), սակայն, դրանց զգալի մասի հետ կապված որևէ քանակական չափելի թիրախ ըստ տարիների չի ներկայացվում: Օրինակ՝ «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի գծով արդյունքային ցուցանիշ նշված է միայն նախադպրոցական հաստատությունների մասով: Ընդ որում, չնայած կառավարության գործունեության ծրագրի ավարտին մնացել է 2 տարի, սակայն «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրով անցած ժամանակաշրջանում շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են կառավարության ծրագրով նախատեսված ծավալի ընդամենը 1/4 մասով։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/G0aCQ

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11