2026թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում գինու արտադրությունը աճել է 15․3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 3,209.2 հազար լիտր գինի, որից 551.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2025-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալներն աճել են 15․3%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը աճել է 34․2%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 33․6%-ով և կազմել 857.2 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն նվազել է 16․5%-ով և կազմել 640.3 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 15․8%-ով՝ կազմելով 16,970.4 հազար լիտր։
