ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Հայկական և գերմանական պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխարգելելու մասին» համաձայնագիրը:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ համաձայնագիրը նպատակ ունի առավել ակտիվացնել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առևտրատնտեսական կապերը, խթանել ներդրումների կատարումը, բարելավել գործարար միջավայրը, ինչպես նաև բարձրացնել երկու երկրների հարկային մարմինների միջև համագործակցության արդյունավետությունը:
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետություններում համապատասխան ներպետական ընթացակարգերն անցնելուց հետո: