ՉԻՆԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱՎԹ ՆԵՐՄՈՒԾՈՂ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԵՐԿԻՐԸ
Չինաստանը դարձել է նավթ ներմուծող աշխարհի խոշորագույն երկիրը: Այս մասին գրում է The Financial Times-ը՝ ընդգծելով, որ մինչ այս, բավականին երկար ժամանակ, նավթ ներմուծող խոշորագույն երկրի «կոչումը» պատկանել է ԱՄՆ-ին:
Ըստ նախնական տվյալների՝ 2012 թվականի դեկտեմբերին Չինաստանը ներմուծել է օրական 6,12 մլն բարել նավթ, իսկ ԱՄՆ-ն՝ 5,98 մլն բարել, ինչը նվազագույն ցուցանիշն է՝ 1992 թվականի փետրվարից ի վեր:
Նշենք, որ այսօր Չինաստանը էներգառեսուրսների խոշորագույն սպառողներից մեկն է աշխարհում: