Տնտեսական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 386.00+0.50
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 457.00+1.00
OIL:  BRENT - 68.30-0.35 WTI - 66.50-0.52
COMEX:  GOLD - 3346.50-0.04 SILVER - 37.14+0.35
COMEX:  PLATINUM - 1407.10+0.89
LME:  ALUMINIUM - 2590.00-0.58 COPPER - 9864.50-0.90
LME:  NICKEL - 15290.00-1.04 TIN - 33702.00-0.43
LME:  LEAD - 2058.50-0.27 ZINC - 2724.00-0.96
FOREX:  USD/JPY - 144.55+0.04 EUR/GBP - 1.1778+0.06
FOREX:  EUR/USD - 1.1778+0.06 GBP/USD - 1.3652-0.04
STOCKS RUS:  RTSI - 1119.52-0.83
STOCKS US: DOW JONES - 44828.53+0.00 NASDAQ - 20601.10+0.00
STOCKS US: S&P 500 - 6279.35+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39810.88+0.06 TOPIX - 2827.95-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 23916.06-0.64 SSEC - 3472.32+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 8822.91+0.00 CAC40 - 7696.27-0.75
STOCKS EUR:  DAX - 23787.45-0.61
04/07/2025  CBA:  USD - 384.26-0.2 GBP - 524.44-0.77
04/07/2025  CBA:  EURO - 452.58-0.89
04/07/2025  CBA:  GOLD - 41166-66 SILVER - 455.62+6.87
2024թ. հունվար-հունիսին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 14.7%-ով
05/08/2024 16:31
Կիսվել

2024թ. հունվար-հունիսին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 14.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 9,385.0 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 14.7%-ով։

Հիշեցնենք, որ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2022թ.-ին Հայաստանում արտադրվել է 23,298.4 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ (փոխվել է արտադրության ծավալների հաշվարկի միավոր, այդ պատճառով համեմատություն նախորդ տարվա հետ չենք իրականացնում)։ 2021թ.-ին Հայաստանում արտադրվել է 46,696.3 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 19.2%-ով։

2020թ.-ին կոնյակի արտադրությունը նվազել է 9.9%-ով և կազմել 39,191.0 հազար լիտր, 2019թ,-ին արտադրությունն աճել է 41.5%-ով և կազմել 43,505.7 հազար լիտր, 2018թ.-ին արտադրությունն աճել է 2.5%-ով և կազմել 30,751.9 հազար լիտր, 2017թ.-ին արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ.-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21,529.2 հազար լիտր։ 2015թ․-ին՝ նվազել 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։ 2014թ․-ին անկումը կազմել է 8% և արձանագրվել 18.7 մլն լիտր ցուցանիշը։

2009-2013 թվականների ընթացքում, կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել է շարունակական աճ: 2013 թվականին Հայաստանում արտադրվել է շուրջ 20.2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18.5 մլն լիտր: 2011 թ.-ին արտադրվել էր 15.3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: Ճգնաժամային 2008 թ.-ին մեր երկրում արտադրվել է 15.9 մլն լիտր կոնյակ:

04/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.26
-0.2
Եվրո (EUR)
452.58
-0.89
Ռուբլի (RUR)
4.8832
-0.0057
Լարի (GEL)
141.37
-0.06
41166
-66
Արծաթ
455.62
+6.87