Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-հունիսին կազմել է 18.41 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
07/08/2024 17:11
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-հունիսին կազմել է 18.41 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2024թ. հունվար-հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 18․41 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 9․4 մլրդ դոլարով կամ 104.54%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 8․37 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 159.44%-ով կամ 5․14 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում ԱՄԷ-ն է՝ 3․69 մլրդ դոլար, աճ՝ 646.76%։ Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 1․41 մլրդ դոլար, աճ՝ 41.90%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 323․1 մլն դոլար, անկում՝ 6.76%։ Հինգերորդ տեղում է ԱՄՆ-ն է՝ 234․04 մլն դոլար, անկում ՝ 39.99%։ Վեցերորդը Գերմանիան է՝ 225․8 մլն դոլար, անկում՝ 35.21%։ Յոթերորդը Իտալիան է՝ 197․76 մլն դոլար, անկում՝ 1.15%։ Ութերորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 131․7 մլն դոլար, աճ՝ 2.72%։ Իններորդն Իրաքն է՝ 87․54 մլն դոլար, անկում՝ 13.27%։ Տասնյակը եզրափակում է Շվեյցարիան՝ 85․3 մլն դոլար, աճ՝ 44%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 149.06%-ով և կազմել 8․57 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 8․5 մլրդ դոլար, աճ՝ 152.59%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն նվազել է 23.66%-ով և կազմել 1․06 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 115.99%-ով և կազմել 2․61 մլրդ դոլար։

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39