Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
KODAK. ԼՈՒՅՍ ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ
12/03/2013 15:15
Կիսվել

KODAK. ԼՈՒՅՍ ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ

Լուսանկարչական սարքերի արտադրության ոլորտում երբեմնի համաշխարհային առաջատար ամերիկյան Eastman Kodak ընկերությունը պատրաստվում է սնանկությունից դուրս գալ արդեն 2013 թվականի երկրորդ կեսին: Այս մասին նշվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ:

Նշենք, որ ըստ հրապարակված վերջին տվյալների՝ 2012 թվականի չորրորդ եռամսյակում Kodak ընկերությունը կրել է 402 մլն ԱՄՆ դոլարի զուտ վնաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 117 մլն ԱՄՆ դոլար զուտ վնասի դիմաց: Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային վաճառքի ծավալները կրճատվել են 24%-ով և կազմել 1,12 մլրդ ԱՄՆ դոլար:

Ամբողջ 2012 թվականի արդյունքներով Kodak-ի կրած վնասն աճել է շուրջ 80%-ով և կազմել 1,38 մլրդ ԱՄՆ դոլար: Վնասի նման մեծ ցուցանիշը պայմանավորված է բիզնեսի վերակազմավորմանն ուղղված ծախսերի աճով:

Տարեկան վաճառքի ծավալները կրճատվել են 20%-ով և կազմել 4,11 մլրդ ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարին Kodak-ը, չկարողանալով մարել իր կուտակած պարտավորությունները վարկատուների նկատմամբ, իրեն սնանկ ճանաչելու հայց էր ներկայացրել Նյու-Յորքի դատարան: Միևնույն ժամանակ, ընկերությունը ներկայացրել էր նաև բիզնեսի վերակազմավորման իր ծրագիրը, որն, ըստ ընկերության ներկայացուցիչների, հնարավորություն կտա անցնել առավել արդյունվետ գործունեության:

Eastman Kodak ընկերությունը հիմադրվել է 1892 թվականին: Վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերությունն աշխատում է վնասով: 

2011 թվականին Kodak ընկերության շուկայական արժեքը նվազել է շուրջ 88%-ով:

Ներկայում Kodak-ի ակտիվները գնահատվում են շուրջ 5 մլրդ ԱՄՆ դոլար, կուտակած պարտքի ընդհանուր ծավալը՝ 7 մլրդ ԱՄՆ դոլար:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25