Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ռուսաստանում ուսումնասիրությունը պարզել է, որ հայկական կոնյակների գրեթե 90%-ը անվտանգ չէ
20/08/2024 12:27
Կիսվել

Ռուսաստանում ուսումնասիրությունը պարզել է, որ հայկական կոնյակների գրեթե 90%-ը անվտանգ չէ

Պարզվում է՝ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, մինչդեռ արտադրանքի գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողային ծագման սպիրտներ: Այս մասին ասվում է «Антиконтрафакт» ասոցիացիայի և Կոնյակի, ալկոհոլային խմիչքների և ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ ուսումնասիրության մեջ:

Ուսումնասիրության համար Ռուսաստանի տարբեր առևտրային ցանցերից ձեռք է բերվել հայկական 10 խոշորագույն արտադրողների ավելի քան 20 ապրանքանիշի 200 նմուշ և ուղարկվել Գարեջրի, ոչ ալկոհոլային և գինու արդյունաբերության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի անկախ լաբորատորիա:

«Դրանցից 177-ում, այսինքն՝ 89%-ում՝ 10 նմուշից 9-ում, հայտնաբերվել են խախտումներ, իսկ գրեթե կեսում հայտնաբերվել են ոչ խաղողային ծագման սպիրտներ։ Իսկ խաղողի ծագման սպիրտները հենց այն են, ինչ ըմպելիքը դարձնում է կոնյակ։ Պարզվել է, որ ընդամենը 23 նմուշ է լիովին համապատասխանում նորմերին և ՌԴ օրենսդրությանը»,- ասվում է հետազոտության մեջ:

Այդ կապակցությամբ «Антиконтрафакт»-ը դիմել է ՌԴ պատկան մարմիններին՝ ՀՀ-ից ներկրվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ լրացուցիչ հսկողության միջոցներ ձեռնարկելու խնդրանքով՝ հաշվի առնելով, որ այն ներմուծվում է Վրաստանի տարածքով:

Ինչպես նշված է համապատասխան դիմումներում, Հայաստանից եկող կեղծ ալկոհոլային արտադրանքը պայմաններ է ստեղծում անբարեխիղճ մրցակցության և գների դեմպինգի համար:

«Դա շուկայի բարեխիղճ մասնակիցներին դուրս մղելու վտանգ է ներկայացնում էժան ու կեղծված ապրանքներն արդեն ծանր դրության մեջ են դնում հայրենական արտադրողներին»,- ասվում է նամակներում:

Կեղծարարության դեմ պայքարի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Քրիստինա Սկրիպնիկի կործիքով՝ հետազոտության արդյունքները ցնցող են: Ասոցիացիան պատրաստ է եղել բացահայտել որոշ խախտումներ, բայց այն, որ խանութներում առկա կոնյակների գրեթե կեսը լիովին կեղծված է, հետազոտողներին ապշեցրել է:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69