Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԵՐԵՎԱՆԸ ԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՊԵՐ ՈՒՆԻ ԱՐՏԵՐԿՐՅԱ 50 ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԵՏ
14/03/2013 11:44
Կիսվել

ԵՐԵՎԱՆԸ ԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՊԵՐ ՈՒՆԻ ԱՐՏԵՐԿՐՅԱ 50 ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԵՏ

2012 թվականը Երևանի միջազգային համագործակցության առումով բավականին արդյունավետ տարի է եղել: Նման գնահատական է տվել Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը՝ նշելով, որ հանրապետության ամենամեծ համայնք Երևանը գործակցային կապեր ունի արտերկրյա 50 քաղաքների հետ, ընդ որում՝ դրանցից 36-ի հետ՝ պայմանագրային համագործակցության՝ հիմնված համաձայնագրերի, պայմանագրերի, ծրագրերի վրա։

«Երևանի միջազգային համագործակցությունն ու արտաքին կապերը ուղղված են դեպի Երևան քաղաք ռեսուրսների ներգրավմանը, միջազգային համագործակցության աշխարհագրության ընդլայնմանը և Երևանն ավելի ճանաչելի ու գրավիչ դարձնելուն»,- ընդգծել է Դավիթ Գևորգյանը։

Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետն անցյալ տարին կարևորում է իրականացրած մի շարք այցերով, փոխայցերով ու նոր համագործակցությունների ձեռքբերումով։ Դավիթ Գևորգյանը հատկանշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնական այցերը Մարսել, Լիոն, որոնց ընթացքում քույր քաղաքների գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել։

«Երևանի միջազգային կապերը տարեցտարի ընդլայնվում են, որովհետև նաև Երևանը, որպես համաշխարհային քաղաքների ցանցի միավոր, տարեցտարի ավելի գրավիչ է դառնում մեր գործընկերների համար։ 2013 թվականին ևս մենք նպատակ ունենք, և դա քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիրքորոշումն է, ավելի ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը՝ հստակ, արդյունավետ ծրագրերի նախապատրաստման և իրականացման ճանապարհով։ Մասնավորապես, ներկայում մշակման փուլում է Թեհրանի քաղաքապետարանի հետ լայնամասշտաբ համագործակցության ծրագիրը։ Էլ-Քուվեյթի, Ստավրոպոլի, Բուխարեստի հետ ևս լայն գործակցության ենք նախապատրաստվում»,- նշել է Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը։

Համագործակցությունների համատեքստում բանախոսը Երևանի համար առանձնակի կարևորների թվին է դասում Երևանի և Ստեփանակերտի միջև արդեն պաշտոնական համագործակցության հաստատումը, որը հիմնված է ծրագրային համագործակցության վրա։

Ըստ Դավիթ Գևորգյանի՝ Երևանի քաղաքապետարանի համար կարևորագույն խնդիրներից  է նաև գործընկեր քաղաքների հետ փորձի փոխանակումը։ Որպես լավագույն օրինակ՝ Դավիթ Գևորգյանը նշել է Երևանի Էրեբունի վարչական շրջանում Լիոնի այգու հիմնումը, որը կառուցվել է համաֆինանսավորմամբ և Լիոնի այգիների կազմակերպման փորձի հիման վրա։

«Մեր համագործակցության կարևոր ուղղություններից է նաև համագործակցությունը միջազգային՝ եվրոպական և տարածաշրջանային կառույցների հետ»,- նշել է Դավիթ Գևորգյանը՝ մասնավորելով Երևանի անդամակցումը Եվրոսիթիզ Եվրոպական քաղաքների համայնքին, որն ընդգրկում է եվրոպական և տարածաշրջանային 170 քաղաք։

2012 թվականը Երևանում նաև մեծ միջոցառումներով հագեցած տարի է եղել։ Երևանի գործընկեր քաղաքներից մեծ պատվիրակություններ է ընդունել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու, ապա Երևանի 2794-ամյակի տոնակատարություններին։ Անցյալ տարի Երևանում անցկացվել են Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ քաղաքների օրերը։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69