Ոսկու ամենամեծ պաշարներով համալրած երկրները 2013-2023թթ.. Ինֆոգրաֆիկա
Աշխարհաքաղաքական լարվածության սրման, պատժամիջոցների ուժեղացման և ապադոլարիզացիայի շուրջ քննարկումների ֆոնին ոսկու գնման նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է։ Բայց ո՞ր երկրներն են առաջատար իրենց ոսկու պաշարները մեծացնելու հարցում:
Այս գծապատկերում ներկայացված են վերջին տասնամյակում (2013-2023) ոսկու պաշարների փոփոխության առաջատար 10 երկրները: Տվյալները, որոնք չափվում են տոննայով, կազմվել են Ոսկու համաշխարհային խորհրդի կողմից:
Ոսկու պաշարներ
N | Երկիր | 2013 | 2023 | փոփոխություն (տոննա) |
---|---|---|---|---|
1 | Ռուսաստան | 1,035 | 2,333 | 1,298 |
2 | Չինաստան | 1,054 | 2,235 | 1,181 |
3 | Թուրքիա | 116 | 540 | 424 |
4 | Լեհաստան | 103 | 359 | 256 |
5 | Հնդկաստան | 558 | 804 | 246 |
6 | Ուզբեկստան | 217 | 371 | 154 |
7 | Ղազախստան | 144 | 294 | 151 |
8 | Սինգապուր | 127 | 230 | 103 |
9 | Իրաք | 42 | 143 | 100 |
10 | Թաիլանդ | 152 | 244 | 92 |
Կենտրոնական բանկերը, հատկապես Ռուսաստանի և Չինաստանի, ոսկին գնում են ամենաարագ տեմպերով, քանի որ երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց պահուստները դոլարից հեռու: Կենտրոնական բանկերը նաև պահում են ոսկու պահուստներ՝ իրենց անվտանգության, իրացվելիության և եկամտաբերության համար:
Ռուսաստանի պահուստները 2013 թվականի 1,035 տո ննայից 2023 թվականին հասել են 2,333 տոննայի։ Չինաստանի պահուստները 2023 թվականին 1,054 տոննայից հասել են 2,235 տոննայի։
Երրորդ տեղում Թուրքիան է, որն իր պահուստները 2013 թվականի 116 տոննայից 2023 թվականին հասցրել է 540 տոննայի։
Միացյալ Նահանգները շարունակում է մնալ ոսկու ամենամեծ ընդհանուր պաշարներ ունեցող երկիրը՝ 8,133 տոննա: Պահուստների կեսը պահվում է ԱՄՆ-ի ձուլակտորների Դեպոզիտարիայում, որը հայտնի է որպես Ֆորտ Նոքս, Կենտուկիի բանակային համալիր:
Երկրորդ տեղում Գերմանիան է՝ 3,351 տոննա, որին հաջորդում է Իտալիան՝ 2,452 տոննա: