
OPEC-Ի ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՆՈՒՅՆՆ ԵՆ
Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպությունը վերանայել և արդյունքում անփոփոխ է թողել ավելի վաղ հրապարակված՝ նավթի պահանջարկի վերաբերյալ իր կանխատեսումները: Սպասվում է, որ 2013 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի օրական 89,7 մլն բարել: Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ OPEC-ի անդամ երկրներում նավթի պահանջարկը կկազմի օրական 29,8 մլն բարել:
Ընթացիկ տարվա համար OPEC –ը կանխատեսում է համաշխարհային տնտեսության 3% աճ:
Նշենք, որ ՕPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան: