Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ԵՄ-ում ավտոարտադրողները կարող են տուգանվել 15 միլիարդ եվրոյով՝ էլեկտրական մեքենաների ցածր վաճառքի պատճառով
09/09/2024 14:04
Կիսվել

ԵՄ-ում ավտոարտադրողները կարող են տուգանվել 15 միլիարդ եվրոյով՝ էլեկտրական մեքենաների ցածր վաճառքի պատճառով

Եվրոպական ավտոարտադրողները կարող են մինչև 15 միլիարդ եվրոյի չափով տուգանվել` էլեկտրական ավտոմեքենաների ոչ բավարար վաճառքի պատճառով, որոնց պահանջարկը վերջերս նվազել է: Այս մասին France Inter ռադիոյի եթերում հայտարարել է ֆրանսիական Renault Group ընկերության գործադիր տնօրեն Լուկա դե Մեոն:

«Մենք պատրաստվում ենք 2025-ին, քանի որ ընդունում ենք մեքենաների պատվերներ, որոնք կմատակարարենք, և, ըստ մեր հաշվարկների, եթե էլեկտրական մեքենաների վաճառքը մնա ներկայիս մակարդակի վրա, ապա եվրոպական արդյունաբերությունը ստիպված կլինի վճարել 15 միլիարդ եվրո տուգանք և հրաժարվել ավելի քան 2.5 միլիոն միավոր ներքին այրման շարժիչով մեքենաների արտադրությունից»,- ասել է դե Մեոն:

Renault-ի ղեկավարը, որը նաև Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի նախագահն է, պարզաբանել է, որ ԵՄ կանոնների համաձայն՝ ավտոարտադրողների համար CO2 արտանետումների չափորոշիչները հաշվարկվում են ներքին այրման շարժիչներով և էլեկտրական մեքենաներով վաճառվող մեքենաների հարաբերակցության հիման վրա։ Նա պարզաբանել է, որ յուրաքանչյուր վաճառվող էլեկտրական մեքենա փոխհատուցում է չորս սովորական մեքենաների վաճառքի հասույթը: Միևնույն ժամանակ, օգոստոսին Եվրոպայում վաճառված մեքենաների ընդհանուր թվի միայն 12.5%-ն է բաժին ընկել էլեկտրական մեքենաներին, ինչը 10.8%-ով պակաս է 2023 թվականի օգոստոսի համեմատ:

Վաճառքի նվազման պատճառը, նրա կարծիքով, էլեկտրական մեքենաների չափազանց բարձր գներն են՝ դրանց գնման համար պետական ​​սուբսիդիաների շարունակականության անորոշությամբ: Վերջինս հատկապես արդիական է Գերմանիայում՝ նման սուբսիդիաների վերացման հավանականությամբ: Նա նաև նշել է, որ լիցքավորման ենթակառուցվածքի զարգացման տեմպերը չափազանց դանդաղ են: Այս ֆոնին դե Մեոն կոչ է արել եվրոպական երկրների իշխանություններին և եվրոպական կառույցներին «ճկունություն ցուցաբերել» և արտադրողների վրա ճնշում չգործադրել տուգանքներով: Նա նաև մատնանշել է այն փաստը, որ առանց էլեկտրական մեքենաների վաճառքի աճի, վտանգված կլինեն նաև հարակից տարբեր նախագծեր, օրինակ, քարշակային մարտկոցների արտադրությունը:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92