ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳԻՆԻՆ
2011 թվականին գինու սպառման ծավալներով աշխարհում 5-րդ տեղը զբաղեցրած Չինաստանում շարունակվում է գրանցվել գինու սպառման ծավալների աճի կայուն միտում: Չինաստանում առավել մեծ է պահանջարկը ֆրանսիական գինիների նկատմամբ: Չինացի սպառողներին գինու մատակարարման համեմատաբար մեծ ծավալներով առանձնանում են նաև Ավստրալիան, Ավստրիան, Հունաստանը, Վրաստանը:
Ինչպես հաղորդում է գինու և ալկոհոլային խմիչքների համաշխարհային շուկաների ուսումնասիրությամբ զբաղվող International Wine and Spirits Research Company-ն՝ վերջին տարիներին Չինաստանի սպառողներն առավելապես գերադասում են այն գինիները, որոնք ներկայացնում են հայտնի ապրանքային նշաններ և ունեն բարձր գին: