Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՊԵԿ-ում շարունակվում են հանդիպումները կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ
27/09/2024 11:18
Կիսվել

ՊԵԿ-ում շարունակվում են հանդիպումները կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ  Արթուր Մանուկյանը հանդիպել են «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների և կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ՝ քննարկելու ոլորտում նախատեսվող հարկային օրենսդրական փոփոխությունները։

Հերթական հանդիպմանը քննարկվել են կառուցապատման ոլորտում ԱԱՀ-ի գումարների վճարման հետ կապված նոր կարգավորումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱԱՀ-ի պարտավորության առաջացման ժամկետներին, շինթույլտվության ավարտմանը հաջորդող հիմնական աշխատանքների և շենքերի հանձնման ժամկետներին, չարաշահումների մասով ռիսկերին, ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարման խթանման միջոցներին։

Միաժամանակ, հանդիպմանն ամփոփվել են նախագծի վերաբերյալ տնտեսվարողների կողմից կոմիտեին ներկայացված առաջարկությունները և նկատառումները, որոնց շուրջ ևս ծավալվել են քննարկումներ, փոխանակվել մտքեր։

Լսելով կառուցապատողների առաջարկները՝ ՊԵԿ-ը նախատեսում է օրենքի փոփոխությամբ ԱԱՀ-ի վճարման ժամկետ սահմանել շինթույլտվության ավարտի ամսվան հաջորդող վեցերորդ ամսվա վերջին օրը՝ հաշվի առնելով նաև շինթույլտվության  երկարացումների ժամկետները:

Կոմիտեն տեղեկացնում է՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ ԱԱՀ-ի գումարների վճարման նոր կարգավորումները կկիրառվեն 2025 թ․ հունվարի 1-ից։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08