Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿՐՃԱՏԵԼ Է 25%-ՈՎ
29/03/2013 11:02
Կիսվել

ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿՐՃԱՏԵԼ Է 25%-ՈՎ

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն իր աշխատավարձը կրճատել է 25%-ով: Այս մասին նա գրել է Twitter միկրոբլոգում և տեղեկացրել, որ համապատասխան հրահանգն արդեն տրվել է: Միևնույն ժամանակ, Կիպրոսի նախագահը շնորհակալություն է հայտնել երկրի բնակչությանը՝ երկրում ստեղծված ֆինանսաական դժվարությունների պայմաններում ցուցաբերած «իմաստության և կարգապահության» համար:

Հիշեցնենք, որ Կիպրոսի բանկերը, շուրջ երկշաբաթյա ընդմիջումից հետո, կրկին վերաբացվել են և այժմ աշխատում են կապիտալի շարժի վրա սահմանված խիստ վերահսկողության կանոններով, որոնք հնարավորություն կտան կանխել երկրից կապիտալի արտահոսքը:  Ըստ սահմանված կանոնների՝ մասնավոր անձիք երկրից կարող են արտահանել մինչև հազար եվրո կանխիկ գումար: Օրական բանկերից հնարավոր է կանխիկացնել մինչև 300 եվրո գումար: Չեկերի կանխիկացում չի թույլատրվում:

Հիշեցնենք, որ Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրահանձնաժողովը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրոգոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները հաստատել էին Կիպրոսին 10 մլրդ եվրո ծավալով կայունացման վարկի տրամադրումն ու Կիպրոսի երկրորդ խոշորագույն բանկի՝ Laiki Bank-ի (Ազգային բանկ) վերակազմավորումը:

Որոշվել էր, որ Laiki Bank-ում պահվող այն հաշիվները, որոնք չեն գերազանցում 100 հազար եվրոն և ըստ Եվրամիության օրենսդրության՝ ապահովագրված են, կտեղափոխվեն Կիպրոսի բանկ: Մնացյալ հաշիվները, որոնք գերազանցում են 100 հազար եվրոն, ժամանակավորապես կսառեցվեն և կհարկվեն: Հարկման դրույքը, որոշ գնահատականներով, կարող է կազմել մինչև 40%: Այս որոշման կիրառման արդյունքում, ըստ սպասումների, հնարավոր կլինի ներգրավել մինչև 4,2  մլրդ եվրո:

Կիպրոսի մյուս բանկերում պահվող հաշիվները չեն ենթարկվի հարկման:

Նշենք, որ Կիպրոսը Հունաստանից, Իռլանդիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից հետո Եվրոգոտու 5-րդ երկիրն է, որին անհրաժեշտ եղավ ֆինանսական օգնություն:

2012 թվականի վերջի դրությամբ Կիպրոսի արտաքին պարտքը կազմել է երկրի ՀՆԱ-ի շուրջ 71%-ը:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37