Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.00-1.50
EUR BUY - 417.50+1.50 EUR SELL - 420.00-1.50
OIL:  BRENT - 78.86+3.61 WTI - 74.29+2.77
COMEX:  GOLD - 4070.90-1.79 SILVER - 58.16-4.55
COMEX:  PLATINUM - 1601.00-2.75
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.4+0.06 EUR/GBP - 1.1427+0.12
FOREX:  EUR/USD - 1.1427+0.12 GBP/USD - 1.3398+0.33
STOCKS RUS:  RTSI - 915.67+1.02
STOCKS US: DOW JONES - 52348.39-1.09 NASDAQ - 25870.65+0.20
STOCKS US: S&P 500 - 7482.71-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.85+1.38 TOPIX - 4020.37+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24030.18-0.70 SSEC - 4036.59+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 10489.04-1.66 CAC40 - 8252.66-2.18
STOCKS EUR:  DAX - 24897.45-2.23
09/07/2026  CBA:  USD - 367.12-0.17 GBP - 491.61+1.5
09/07/2026  CBA:  EURO - 419.32+0.32
09/07/2026  CBA:  GOLD - 47994-1080 SILVER - 689.54-26.54
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-օգոստոսին կազմել է 21․71 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
16/10/2024 13:05
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-օգոստոսին կազմել է 21․71 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2024թ. հունվար-օգոստոսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 21․71 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 9․62 մլրդ դոլարով կամ 79.56%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 8․99 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 108.45%-ով կամ 4․67 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում ԱՄԷ-ն է՝ 4․35 մլրդ դոլար, աճ՝ 577.69%։ Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 1․87 մլրդ դոլար, աճ՝ 37.72

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 457․5 մլն դոլար, աճ՝ 0.88%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 313․9 մլն դոլար, անկում՝ 29.88%։ Վեցերորդը ԱՄՆ-ն է՝ 298․4 մլն դոլար, անկում՝ 40.83%։ Յոթերորդը Իտալիան է՝ 286․3 մլն դոլար, աճ՝ 0.32%։ Ութերորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 209․8 մլն դոլար, աճ՝ 21.95%։ Իններորդն Իրաքն է՝ 133․1 մլն դոլար, աճ՝ 8.01%։ Տասնյակը եզրափակում է Բելառուսը՝ 127 մլն դոլար, աճ՝ 0.12

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 101.15%-ով և կազմել 9․27 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 9․17 մլրդ դոլար, աճ՝ 103.55

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն նվազել է 19.16%-ով և կազմել 1․49 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 94.30%-ով և կազմել 10․95 մլրդ դոլար։

09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
47994
-1080
Արծաթ
689.54
-26.54