Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Սաուդյան Արաբիայի նավթային եկամուտները նվազել են՝ հասնելով ավելի քան 3 տարվա նվազագույնին
24/10/2024 15:22
Կիսվել

Սաուդյան Արաբիայի նավթային եկամուտները նվազել են՝ հասնելով ավելի քան 3 տարվա նվազագույնին

Նավթի արտահանումից Սաուդյան Արաբիայի եկամուտներն ավելի քան երեք տարվա ընթացքում հասել են ամենացածր մակարդակին՝ թույլ պահանջարկի պատճառով, որը ճնշում է գների վրա, գրում է Bloomberg-ը:

Պետական վիճակագրական գործակալության տվյալներով՝ օգոստոսին հում նավթի և դրա վերամշակումից ստացվող եկամուտները նվազել են մինչև 17․4 մլրդ դոլար, ինչը 6 տոկոսով պակաս է նախորդ ամսվա ցուցանիշից: Սա ամսական եկամտի ամենացածր մակարդակն է 2021 թվականի հունիսից ի վեր:

Սաուդյան Արաբիայի տնտեսական աճը հիմնականում կախված է նավթային եկամուտներից, առավել ևս, որ երկիրը ձեռնամուխ է եղել տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մշակող արդյունաբերության զարգացման հավակնոտ ծրագրի իրականացմանը: Հսկայական ներդրումները, որոնք անհրաժեշտ են թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի՝ տնտեսությունը վերափոխելու ծրագրի իրականացման համար, հենվում են նավթային եկամուտների վրա՝ ֆինանսավորելու նախաձեռնությունները, որոնք ուղղված են ածխաջրածինների եկամուտներից կախվածությունը նվազեցնելուն:

Այս ջանքերը բարդացել են նավթի գների անկմամբ և արդյունահանման կրճատմամբ: Այս տարի նավթի սպառման աճը դանդաղ է թվում, հատկապես Չինաստանում ՝ ներմուծման ամենակարևոր շուկաներից մեկում։

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը և նրա դաշնակիցները սահմանափակում են արդյունահանումը՝ շուկային աջակցելու համար։ ՕՊԵԿ+-ը պատրաստվում է չեղարկել որոշ սահմանափակումներ դեկտեմբերին, սակայն պահպանում է դրանք պահպանելու հնարավորությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում խուսափի ավելցուկային մատակարարումից:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58