Տնտեսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Վերլուծաբանները զգուշացրել են ածխի արդյունաբերության սնանկացման վտանգի մասին
28/10/2024 16:01
Կիսվել

Վերլուծաբանները զգուշացրել են ածխի արդյունաբերության սնանկացման վտանգի մասին

Ածխի արդյունաբերությունը գների անկման պատճառով հայտնվել է սնանկացման եզրին, 2024 թվականին հարկումից առաջ վնասը կարող է կազմել 34 միլիարդ ռուբլի, մինչդեռ 2022 և 2023 թվականներին այն բերել է համապատասխանաբար 783 միլիարդ և 357 միլիարդ ռուբլի շահույթ, հաշվարկել են Վառելիքաէներգետիկ համալիրի վերլուծական կենտրոնում։ Այսպիսով, այս տարի ածխի արդյունաբերությունը դարձել է Ռուսաստանում միակ վնասաբեր ոլորտը, նշում են վերլուծաբանները: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:

Նման իրավիճակի է հանգեցրել մի շարք միջոցառումներ, առաջին հերթին՝ ռուսական երկաթուղիների սակագնում նվազեցնող գործակիցների վերացումը, ինչպես նաև արտահանման մաքսատուրքի և Չինաստանում արտահանման և ներմուծման մաքսատուրքերի ներդրումը։ Ընդհանուր առմամբ, ածխի բարձր գների ժամանակաշրջանում ներդրված հարկաբյուջետային և սակագնային միջոցառումների պատճառով ոլորտից դուրս է բերվել 500 միլիարդ ռուբլի, հաշվարկել են ՎԷՀ վերլուծական կենտրոնում:

Ոլորտին օգնելու համար Էներգետիկայի նախարարությունն առաջարկում է հակաճգնաժամային մի շարք միջոցառումներ: Դրանց թվում են՝ Կուզբասից, Խակասիայից, Բուրյաթիայից, Տուվայից, Յակուտիայից և Իրկուտսկի մարզից ածխի արտահանման համաձայնագրի երկարաձգումը մինչև 2025 թվականը, ինչպես նաև նմանատիպ համաձայնագրի կնքումը Նովոսիբիրսկի մարզում, որը նախատեսում է 20 միլիոն տոննա արտահանում:

Բացի այդ, գերատեսչությունն առաջարկում է 2025 թվականին ածխի համար երկաթուղային սակագնի ինդեքսավորումը սահմանել «գնաճ՝ մինուս 0․1%» մակարդակով, չեղարկել արտահանման փոխարժեքի մաքսատուրքերը 2025 թվականին օգտակար հանածոների արդյունահանման հարկի բարձրացման գործակիցների մեկնարկից հետո և բանակցել Չինաստանի հետ՝ տուրքի վերացման վերաբերյալ։

Ածխի արդյունահանումը 2024 թվականին կնվազի մինչև 425 միլիոն տոննա՝ 2023-ի 439 միլիոն տոննայի համեմատ, թերթի հետ զրույցում կանխատեսում է NEFT Research-ի խորհրդատվական ուղղության ղեկավար Ալեքսանդր Կոտովը: NEFT Research-ի գնահատականներով, 2024 թվականին արտահանումը կկազմի 200 միլիոն տոննայից պակաս՝ նախորդ տարվա 213 միլիոն տոննայի համեմատ:

Կոքսացվող ածխի գները նվազում են Չինաստանում պողպատի նկատմամբ թույլ պահանջարկի ֆոնին, ավելի վաղ հաղորդել է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Argus գործակալության զեկույցը: Օգոստոսի վերջին բարձր ցնդելիությամբ ռուսական պրեմիում դասի կոքսացվող ածուխը վաճառվում էր 1 տոննան 130 դոլարով FOB Արևելյան բազիսով՝ հունիսի սկզբի 1 տոննայի դիմաց 150 դոլարի փոխարեն: Որոշ ռուսական արտահանողներ կոքսացվող ածուխն առաջարկում են «ագրեսիվ ցածր» գներով՝ Չինաստանի նավահանգիստներում դրա պաշարները կրճատելու համար, նշել են Argus-ի վերլուծաբանները:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58