ՎԱՆԱՁՈՐ ԵՎ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆԸ ԿՈՒՂՂՎԻ 600 ՄԼՆ ԴՐԱՄ
Վանաձոր և Գյումրի քաղաքային համայնքների ներհամայնքային ճանապարհները բարեկարգելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրել է 600 մլն դրամ` յուրաքանչյուր մարզպետարանին 300 մլն դրամ։ Կառավարության հայտարարության համաձայն՝ որոշման ընդունումը թելադրված է այն հանգամանքով, որ նշված քաղաքների կենտրոնական փողոցներն անմխիթար վիճակում են, իսկ երկրորդական փողոցները գրեթե անանցանելի են. ամբողջովին քայքայվել է փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթը, առաջացել են դժվարանցանելի խոր փոսեր։
Նշվում է, որ քաղաքային համայնքները նույնպես համաֆինանսավորման սկզբունքով մասնակցում են փողոցների բարեկարգմանը։