Հայաստանը դարձել Է Վրաստանի համար էլեկտրաէներգիայի արտահանման երկրորդ շուկան
2024 թվականի 9 ամիսների ընթացքում Վրաստանում էլեկտրոէներգիայի ծավալը կազմել է 1 մլրդ կՎտ/ժ, ինչը 28.8%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, սակայն արտահանման շահույթը նվազել է 48.8%-ով և կազմել 49 մլն դոլար։
Արտահանման միջին գինն այս տարի նվազել է 28.1%-ով և կազմել 0․047 դոլար մեկ կՎտ/ժ-ի դիմաց, հայտնում է Sputnik Գրուզիան։ Ամենաշատ էլեկտրաէներգիան արտահանվել է Թուրքիա (82.8%)։ Մնացածը բաժին է ընկել Հայաստանին (13․1%), Ադրբեջանին (4%) և Ռուսաստանին (0․1%):