Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
2024թ.-ի սեպտեմբերի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
12/11/2024 17:27
Կիսվել

2024թ.-ի սեպտեմբերի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2024թ. սեպտեմբերի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 776,814 մարդ, որից 379,041-ը տղամարդիկ են, իսկ 397,773-ը կանայք։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2024թ. սեպտեմբերի ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 130,508 աշխատակից, որից 67,083-ը տղամարդիկ են, իսկ 63,425-ը կանայք։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 125,639 է, որից 28,604-ը տղամարդիկ են, իսկ 28,604-ը կանայք։

Մշակող արդյունաբերություն՝ 91,365 զբաղված, որից 50,132-ը տղամարդիկ են, իսկ 41,233 -ը կանայք։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 52,771 զբաղված, որից 11,828 -ը տղամարդիկ են, իսկ 40,943 -ը կանայք։

Տեղեկատվություն և կապ՝ 45,029 աշխատակից, որից 26,032-ը տղամարդիկ են, իսկ 18,997-ը կանայք։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 41,023 զբաղված, որից 17,819 -ը տղամարդիկ են, իսկ 23,204 -ը կանայք։

Շինարարություն՝ 42,174 զբաղված, որից 38,490-ը տղամարդիկ են, իսկ 3,684 -ը կանայք։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 35,875 զբաղված, որից 15,303 -ը տղամարդիկ են, իսկ 20,572-ը կանայք։

Սպասարկման այլ ծառայություններ 31,872 աշխատակից, որից 13,788-ը տղամարդիկ են, իսկ 18,084-ը կանայք։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 28,193 աշխատակից, որից 14,115 -ը տղամարդիկ են, իսկ 14,078-ը կանայք։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 24,236 աշխատակից, որից 11,520 -ը տղամարդիկ են, իսկ 12,716-ը կանայք։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 24,107 զբաղված, որից 9,652-ը տղամարդիկ են, իսկ 14,455-ը կանայք։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 22,908 զբաղված, որից 15,027-ը տղամարդիկ են, իսկ 7,881-ը կանայք։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,571 աշխատակից, որից 15,850-ը տղամարդիկ են, իսկ 6,721-ը կանայք։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,494 աշխատակից, որից 14,469-ը տղամարդիկ են, իսկ 3,025-ը կանայք։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 12,859 զբաղված, որից 8,376-ը տղամարդիկ են, իսկ 4,483-ը կանայք։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 12,446 զբաղված, որից 10,660-ը տղամարդիկ են, իսկ 1,786-ը կանայք։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 8,666 աշխատակից, որից 5,001-ը տղամարդիկ են, իսկ 3,665-ը կանայք։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7,078 զբաղված, որից 5,292-ը տղամարդիկ են, իսկ 1,786-ը կանայք։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08