KODAK-Ը ՎԱՃԱՌԵԼ Է ԻՐ ԲԻԶՆԵՍԻ ՄԻ ՄԱՍԸ
Ամերիկյան Kodak ընկերությունն իր Document Imaging ստորաբաժանումը վաճառել է տպագրական սարքավորումներ արտադրող ճապոնական Brother Industries ընկերությանը: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 210 մլն ԱՄՆ դոլար:
Նշենք, որ այժմ Kodak-ը գտնվում է վերակազմավորման փուլում, և գործարքի վերջնական կայացման համար կպահանջվի դատարանի համապատասխան որոշում:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարին Kodak-ը, չկարողանալով մարել իր կուտակած պարտավորությունները վարկատուների նկատմամբ, իրեն սնանկ ճանաչելու հայց էր ներկայացրել Նյու-Յորքի դատարան: Միևնույն ժամանակ, ընկերությունը ներկայացրել էր նաև բիզնեսի վերակազմավորման իր ծրագիրը, որն, ըստ ընկերության ներկայացուցիչների, հնարավորություն կտա անցնել առավել արդյունվետ գործունեության:
Eastman Kodak ընկերությունը հիմադրվել է 1892 թվականին: Վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերությունն աշխատում է վնասով: