Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Կառուցապատողների հայկական ասոցիացիան  ամփոփել է 2024 թվականը. Հաջող տարի էր
10/12/2024 17:52
Կիսվել

Կառուցապատողների հայկական ասոցիացիան ամփոփել է 2024 թվականը. Հաջող տարի էր

Կառուցապատողների հայկական ասոցիացիան ամփոփում է անցնող տարին, որը բավականին հաջող են համարում։ Ոլորտը զարգանում է, մի շարք խնդիրներ են լուծել, բայց ոլորտի խնդիրներն այնքան շատ են, որ դրանց մասին երկար կարելի է խոսել։ Ասոցիացիայի նախագահն առանձնացրել է դրանցից մի քանիսը։

«Խնդիրներ կան մատակարար կազմակերպություններ-կառուցապատող հարաբերություններում, մասնավորապես, Վեոլիա Ջուր, ՀԷՑ, Գազպրոմ Արմենիա։ Մշտական ու անվերջանալի խնդիրներ կան պետական ու համայնքային իշխանությունները ներկայացնող մարմինների վարչարարության հետ կապված։ Խնդիրների երրորդ խումբն էլ մշտապես փոփոխվող իրավական կարգավորումներն են, երբ խաղի կեսից կանոնները փոփոխվում են», – նկատում է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Այս խնդիրներին կառուցապատողը բախվում է միշտ, բայց տարին հաջող են համարում վստահաբար։

«Տարին պայմանականորեն անվանել ենք «Սև ուրբաթ»-ի տարի, քանի որ այս տարի բոլոր կառուցապատողները գոհ են, քանի որ լավ իրացում ունեն։ Տարին ամփոփում ենք եկող տարվա մարտահրավերներին պատրաստվելով», – ասում է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ անդամ Արմեն Սաքապետոյանը։

Այնպես որ 2025-ը կառուցապատման ոլորտի համար իսկական մարտահրավեր է լինելու։ Եկամտահարկի վերադարձ մայրաքաղաքում էլ չի լինի։ Թվում է՝ արդյունքում պահանջարկը կնվազի ու անշարժ գույքի գները կիջնեն, բայց կառուցապատողներն այլ կարծիքի են։ Ասում են՝ կառուցապատման ինքնարժեքն է բարձր։

Եվ, իհարկե, այս ամենն իր մաշկի վրա հատկապես զգում է սպառողը։ Այնպես որ, անկախ պահանջարկից, եթե վերը թվարկվածների գները մնան նույնը կամ ավելի բարձրանան, անշարժ գույքի գներն այդպես էլ չեն նվազի, բայց եկամտահարկի վերադարձի դադարեցումը երևանյան գնորդների ու կառուցապատողների վրա բացասաբար կազդի, հետևաբար նոր գործիքակազմի մշակման անհրաժեշտություն կա։

Կառուցապատողներն իրացման մասով ցուցանիշների անկում են սպասում, բայց ռենովացիայի ծրագիր են մշակել ու առաջարկով դիմել պատկան մարմիններին։ Սա ենթադրում է վերաբնակեցում՝ հին շենքից դեպի նորակառույց։ Կառուցապատողներն ակնկալում են, որ սա լինելու է կառուցապատման ոլորտի հաջորդ բումը։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69