Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Դիմակայունությունն՝ անվտանգության կարևոր կոմպոնենտ
10/12/2024 22:00
Կիսվել

Դիմակայունությունն՝ անվտանգության կարևոր կոմպոնենտ

«ԱՐԱՐ» հիմնադրամը 10 տարեկան է, ինչը նշվել է միջոցառում-կոնֆերանսով, որին մասնակցել են հիմնադրամի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, Սփյուռքից և Հայաստանից առաջատար փորձագետներ:

Օրակարգում են եղել քաղաքական, տարածաշրջանային, անվտանգային, տնտեսական և այլ հարցեր:

Հայաստանի տնտեսական անվտանգության խնդիրների վերաբերյալ հետազոտության արդյունքներ է ներկայացրել «Civitta Armenia»-ի կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը: Արդյունքում՝ առաջին անգամ  մշակվել է Հայաստանի տնտեսական անվտանգության և դիմակայունության գնահատման ամբողջական հայեցակարգ:

Տնտեսական ոլորտի փորձագետների թվում ելույթ են ունեցել Ամերիկյան համալսարանի գործարարության և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը և Krisp ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը: Քննարկումը ներառել են ներդրումային միջավայրի բարելավման և տեխնոլոգիական նորարարությունների խթանման հնարավորությունները:

«Հիմա կարևոր խնդիր է դիմակայունությունը մտցնել քաղաքականության մեջ՝ որպես կոմպոնենտ: Մեր բյուջեի տրամաբանությունն արդյունավետությունն է միշտ, իսկ դիմակայունության վրա ուշադրություն չկա: Արդյունավետության տրամաբանությամբ՝ ընթացիկ ծախսերը հարկային եկամուտներից ենք ֆինանսավորում, իսկ կապիտալ ծախսերի համար պարտք ենք անում: Սա ընդունված նորմ է, բայց այն դիմակայունության տեսակետից բազմաթիվ խնդիրներ է ստեղծում, որովհետև չկան ավելցուկային ռեսուրսներ՝ հրատապության համար», – Ամերիկյան համալսարանի գործարարության և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը:

«Ցուցիչ կա, որն ընկած է ամեն ինչի հիմքում. դա արդյունավետ կառավարման ցուցիչն է: Մենք կարող ենք ունենալ շատ լավ ծրագրեր, բայց արագ և արդյունավետ որոշումների կայացման խնդիր ունենալ: Իրավիճակի համար պատասխանատուն, խաղի կանոններ թելադրողը կառավարման համակարգն է», – ասում է ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն ու կարևորում ռեսուրսների ճիշտ գիտակցումն ու արդյունավետ կառավարումը, որպեսզի մեր խոցելիություններն ավելի քիչ լինեն:

«ԱՐԱՐ» հիմնադրամի 10-ամյակի միջոցառում-կոնֆերանսը կարող եք դիտել այստեղ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12