Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՐԴԻՆ «ԹԱՆԿ» ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ
26/04/2013 11:15
Կիսվել

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՐԴԻՆ «ԹԱՆԿ» ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին պատկանող «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնն այս օրերին վարձակալներ է փնտրում: Այս մասին գրում է «Առաջին լրատվական»-ը:

Կենտրոնը գտնվում է Ամիրյան-Տերյան փողոցների հատման հատվածում և հսկայական երկկողմանի շինություն է: Հիշեցնենք, որ Ամիրյան փողոցից այդ շենքի վարձակալներն են ALDO և RIVER ISLAND խանութները: Երկկողմանի այդ շենքի միջնամասում՝ Ամիրյան-Տերյան անկյունային հատվածում էլ տեղակայված է NATIONAL հյուրանոցը: Հյուրանոցը և Ամիրյան փողոցի հատվածն ունեն 7 հարկեր, որոնցից առաջին երկուսը առևտրային տարածքներ են, որտեղ էլ տեղակայված են վերը նշված խանութները: Իսկ Տերյան փողոցից շենքն ունի 9 հարկ, որտեղ նույնպես առաջին երկու հարկերը առևտրային նշանակության են:

«Առաջին լրատվական»-ը նախկինում տեղեկացրել է, որ Հ. Աբրահամյանն իր հետ մտերիմ պաշտոնյաների միջոցով փորձում է հաճախորդներ ապահովել հյուրանոցի համար: Այսինքն` նրանց զգուշացնում է, որ իրենց արտասահմանյան պաշտոնական կամ անձնական հյուրերին տեղավորեն NATIONAL-ում: Այժմ նրանք փորձում են վարձակալներ գտնել նաև այդ հսկայական բիզնես-կենտրոնի համար: Նշենք, որ հայր ու որդի Աբրահամյաններին, այնուամենայնիվ, հաջողվել է իրենց հյուրանոցն ու կենտրոնն ապահովել հաճախորդներով: «Առաջին լրատվական»-ը փորձել է պարզել, թե որքան է ծանրաբեռնված կոնկրետ բիզնես-կենտրոնը կամ ունի՞ ազատ վարձակալական տարածքներ:  

«Զանգահարեցինք շենքի պատուհաններին փակցրած հեռախոսահամարներով: Մեզ պատասխանեցին, որ այս պահին ընդամենը մի քանի ազատ տարածքներ կան: Ամիրյան փողոցին նայող հատվածում մոտ 60 քմ ունեցող տարածքի 1 քմ-ն արժե 10.000 դրամ, այսինքն` այդքան տարածք զբաղեցնող գրասենյակի համար վարձակալը յուրաքանչյուր ամիս պետք է վճարի 600.000 դրամ կամ 1500 դոլար: Նույն հատվածում VIP տարածքի 1 քմ-ն արժե 11.000 դրամ, իսկ Տերյան փողոցին նայող գրասենյակների 1 քմ-ն 9.000 դրամ է: Առաջին և երկրորդ հարկերի առևտրային հատվածները, որտեղ խանութներն են գտնվում, 1 քմ համար վճարում են 20.000 դրամ: Համենայնդեպս, այդպես փոխանցեցին «Իմպերիում պլազայից»:
Նրանք նաև հաստատեցին, որ բիզնես-կենտրոնը պատկանում է Աբրահամյաններին: Երբ հարցրեցինք, թե տարածք վարձակալելու համար կարո՞ղ ենք Հ. Աբրահամյանի կամ Ա. Աբրահամյանի հետ խոսել, պատասխանեցին, որ կենտրոնի տնօրենն է այդ հարցերով զբաղվում: Իսկ եթե Աբրահամյանների հետ ունենք հաղորդակցության ներքին ճանապարհներ, կարող ենք ինքներս դիմել», – գրում է լրատվականը:

Ի դեպ, վերը նշված խանութները զբաղեցնում են հսկայական տարածքներ, ուստի դատելով վերը նշված գներից՝ յուրաքանչյուր ամիս Աբրահամյաններին վճարում են մի քանի հազար դոլար:

«Իմպերիում պլազայից» նաև տեղեկացրել են, որ ALDO և RIVER ISLAND խանութները հունիսի 1-ից ազատում են տարածքները: Խանութներից էլ տեղեկացրել են, որ վարձը բավականին թանկ է և ձեռնտու չէ այդ կենտրոնում խանութ աշխատեցնելը, և որ իրենք տեղափոխվելու են «Դալմա Գարդեն Մոլ» կենտրոն:

Թերթի տեղեկություններով, այս խանութներն էլ պատկանում են ԱԺ մեկ այլ հանրապետական պատգամավորի՝ Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին: Այսինքն` ՀՀԿ-ական մի օլիգարխի գրպանից գումարը դուրս է եկել և մտել է մեկ այլ օլիգարխի՝ Հ. Աբրահամյանի գրպանը: Մինչդեռ այդ գումարներն, ընդհանուր առմամբ, գոյանում են շարքային քաղաքացիների գրպանից, որոնք թանկ գներով գնում են այդ խանութների ոչ բարձրորակ ապրանքը: Ըստ երևույթին, Ա. Սարգսյանն այլևս չի կարողանում կամ չի ցանկանում շարունակել իր անմիջական ղեկավարի ֆինանսավորումը ու որոշել է տեղափոխվել: Տեղեկացնենք, որ «Իմպերիում պլազայում» այս խանութները բացվել էին մոտ մեկ տարի առաջ:

Ընդհանուր առմամբ, Հ. Աբրահամյանը հսկայական հարստություն ունի: Նա նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հետ ներգրավված է անշարժ գույքի բիզնեսում: Էժան գնով ձեռք են բերում կիսակառույց շենքեր, ավարտին հասցնում և թանկ գնով վաճառում: Կոնկրետ Ամիրյան փողոցի այս շենքը նախկինում պատկանում էր հանրապետական մեկ այլ պատգամավորի՝ Մելիք Գասպարյանին: Վերջինիս մահից հետո Աբրահամյանները նրա որդուց պարզապես խլել են այդ կիսակառույցը և ընդլայնելով՝ տեղում այս հսկայական հյուրանոց, բիզնես-կենտրոնը կառուցել:

Մամուլի հրապարակումների համաձայն` Աբրահամյաններին են պատկանում նաև «Արտաշատ-Վինկոն» գինու գործարանը, Արտաշատի տրիկոտաժի և մեխանիկական գործարանները, Շահումյան գյուղում գտնվող Արտաշատի շարժական մեքենայացված շարասյունը, Շահումյանում գտնվող 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի կենցաղսպասարկման կոմբինատը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, նախկին զինվորական գործարանը, որը հետագայում վերածվեց շուկայի և հիմա ամբողջապես թալանվել է, Մխչյանում գտնվող ATK-ն, ավտոձեռնարկությունը, Մխչյանի բետոնի գործարանը, Արտաշատի նախկին կենցաղսպասարկման շենքը, որը հետո դարձավ խաղատուն, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին բաղնիքը՝ 1 հեկտար հողատարածքով, Նարեկ, Քաղցրաշեն գյուղերի տարածքում շուրջ 200 հեկտար հողակտոր, Արարատի մարզից մինչև Սյունիքի մարզը ներառյալ՝ CՕ գազի տեխզննությունը, Արտաշատի շրջանում գործող 6 գազալցակայաններ և բազմաթիվ շարժական գազալցակայաններ, Արտաշատի հյուրանոցն ու ռեստորանը, «Արտֆուդ» պահածոների գործարանը, հեկտարներով հողեր և այլն:

Վերջերս էլ Հովիկ Աբրահամյանը որոշակի ակտիվություն է ցուցաբերում հանքարդյունաբերության ոլորտում: 2010 թվականին ԱԺ նախագահին պատկանող «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն ստացել է հանքարդյունահանման լիցենզիա: Նրան է պատկանում նաև Վայոց ձորի Ելփին գյուղի պղնձի և մոլիբդենի հանքավայրի ուսումնասիրման լիցենզիան, որը ստացել է Մխչյան գյուղում գրանցված «Արգամիկ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը, արդեն հասկանալի է, Հ. Աբրահամյանի որդին է:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37