![ԿԻՊՐՈՍՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ](https://b24.am/pub/uploads/2013/04/euro_cyprus_414784808.jpg)
ԿԻՊՐՈՍՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ
Կիպրոսի Տնտեսական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետների կարծիքով` Կիպրոսում տնտեսական ճգնաժամը կշարունակվի ևս երկու տարի: Միևնույն ժամանակ, փորձագետները վստահ են, որ Կիպրոսը պետք է մնա Եվրոգոտու կազմում: Նշվում է, որ Եվրոգոտուն անդամակցությունը Կիպրոսին հնարավորություն է տալիս ստանալ միջազգային վարկեր: Եվրոգոտու կազմից դուրս գալու դեպքում կխախտվի Կիպրոսի` ճգնաժամի դեմ պայքարի միջոցառումների համակարգը:
Կենտրոնի փորձագետները համոզված են, որ օտարերկրյա ավանդների փոխարեն պետք է խրախուսվեն օտարերկրյա ներդրումները: Առաջարկվում է օտարերկրյա ներդրողների համար սահմանել եկամուտից գանձվող հարկի ցածր դրույքաչափ: Օտարերկրյա ներդրումների աճը հնարավորություն կտա բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունքում: Փորձագետները համոզված են, որ վերջինս էլ կնպաստի տնտեսական աճի տեմպերի արագացմանը` երկարաժամկետ հեռանկարում: