
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է 50%-ՈՎ
Արտերկրում աճել է հայկական արտադրության գինիների պահանջարկը: Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից գինիների արտահանումը, բնաիրային արտահայությամբ, աճել է շուրջ 50%-ով: Հունվար-մարտ ամիսներին մեր երկրից արտահանվել է 263,2 հազար լիտր խաղողի գինի:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ արտահանված խաղողի գինու ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 1,1 մլն ԱՄՆ դոլար: Դրամային արտահայտությամբ գրանցվել է խաղողի գինու արտահանման ծավալի 37% աճ:
Նշենք, որ 2012 թվականին մեր երկրից արտահանվել էր 1186,2 հազար լիտր խաղողի գինի: Արտահանված գինու ընդհանուր մաքսային արժեքը կազմել էր 4,1 մլն ԱՄՆ դոլար: