ՄԵՐ ԵՐԿՐԻՑ ԱԴԱՄԱՆԴԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ԱՆԳԱՄ
Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Հայաստանից արտահանվել է 67,3 հազար կարատ ադամանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրից ադմանդի արտահանումն աճել է ավելի քան 2 անգամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանից արտահանված ադամանդի մաքսային արժեքը կազմել է 24,4 մլն ԱՄՆ դոլար:
Հայաստանից ադամանդը հիմնականում արտահանվել է Շվեյցարիա և Կանադա:
Նշենք, որ 2012 թվականին Հայաստանից արտահանվել էր 79,1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 135,9 հազար կարատ ադամանդ: